Երևանի ավագանին մինչև 1 մլն դրամ տուգանք է սահմանել՝ գիշերային ժամերին աղմկելու համար

Երևանի ավագանին մինչև 1 մլն դրամ տուգանք է սահմանել՝ գիշերային ժամերին աղմկելու համար

PanARMENIAN.Net - Ժամը 23:00-ից մինչև 07:00-ն առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտները կտուգնվեն՝ աղմկելու և երևանցիների գիշերային հանգիստը խանգարելու դեպքում:

Այս մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 16-ի նիստում:

Երևանի բոլոր վարչական շրջանների համար գիշերային ժամերին գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին վերաբերող որոշումը նախատեսում է տուգանքներ:

Օրինախատները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկով՝ (200-300,000 դրամով), իսկ խախտման կրկնության դեպքում տուգանքը կարող է հասնել 1 մլն դրամի (մոտ $2096):

Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման օրից 10 օր հետո: Այն չի ենթադրում, որ նշված ժամերի ընթացքում օբյեկտը պետք է փակ լինի կամ գործունեություն չիրականացնի. տնտեսվարողի առջև դրվում է ձայնամեկուսացման առավել արդյունավետ համակարգի ներդրման պահանջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---