Պետդեպը հասկացրել է, որ Սպիտակ տունը չի փոխի դիրքորոշումը ցեղասպանության հարցով![]() 17 դեկտեմբերի 2019 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը չի փոխի իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ չնայած ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ հայտարարությունը փաստում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պաշտոնապես չի փոխվում: Պետդեպի այս հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հասունացած խիստ հակասությունների ֆոնին: «Մեր դիրքորոշումն արտացոլված է նախագահ Թրամփի՝ ապրիլին հնչեցրած հայտարարության մեջ»,- ասվում է Պետդեպի հայտարարությունում: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թրամփն ավելի քան 1,5 մլն մարդու սպանդն ու տեղահանումն անվանել էր 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկը՝ չարտասանելով սակայն «ցեղասպանություն» բառը: 2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ կոնգրես ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |