Լիտվայի նախագահ. Հայաստանը պետք է Եվրոպային, եւ Վիլնյուսը պատրաստ է օգնել Երեւանին ԵՄ հետ մտերմանալու գործում18 նոյեմբերի 2008 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Լիտվան պատրաստ է օգնել Երեւանին ԵՄ հետ առավել մտերմանալու գործում: Այդ մասին Վիլնյուսում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: «Հայաստանը պետք է Եվրոպային, եւ մենք պատրաստ ենք օգնել ձեր երկրին ԵՄ հետ մտերմանալու գործում»,- ասել է Լիտվայի նախագահը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք լիտվացի առաջնորդի խոսքերով, բարեկամական բնույթ են կրում եւ հետզհետե թափ են հավաքում:«Երեւանում Լիտվայի դեսպանության բացումը եւ Վիլնյուսում ծրագրվող Հայաստանի հաստատությունը նշան է մեր նախաձեռնողների, արվեստի գործիչների եւ բոլոր մարդկանց համար, որ մեր պետությունները ցանկանում են առավելագույնս օգտագործել բարենպաստ պայմանները երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Ես հույս ունեմ, որ մեր մարդիկ կսկսեն արդյունավետ կերպով օգտագործել համագործակցության արդյունքում բացվող հնարավորությունները»,- հայտնել է նախագահ Ադամկուսը: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը հույս ունի Լիտվայի հետ համագործակցության զարգացման` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը Հայաստանի ձգտման առումով: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ տեղեկացրել է Լիտվայի նախագահին Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի ձգտումների, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին: Ադամկուսի խոսքերով, Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ, ավելի բաց դառնում հարեւանների համար եւ նրանց հետ ընդհանուր պատասխաններ է փնտրում հնացած խնդիրների լուծման հարցերի համար: Նախագահը գտնում է, որ Հայաստանի նման քայլերը եւ փոխզիջում փնտրելը դրական են անդրադառնում տնտեսության կայունության եւ զարգացման վրա ողջ տարածաշրջանում: Ադամկուսն ընդգծել է, որ Լիտվան աջակցում է այդ խնդիրը երկխոսության հիման վրա լուծելու խաղաղ ճանապարհներ փնտրելուն: Լիտվայի նախագահը նշել է, որ այդ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա եւ ուղղված լինի տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, իսկ հստակ լուծումներ փնտրելը պետք է իրականացվի ԵԱՀԿ արդեն գոյություն ունեցող ձեւաչափով, հաղորդում է «Լիտովսկի կուրյեռ» թերթը` վկայակոչելով Լիտվայի նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |