Հունվարի 1-ին Երևանում պլանետարիում կբացվի![]() 18 դեկտեմբերի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ին Երևանում՝ Անգլիական այգում պլանետարիում կբացվի: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին: Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից, ասվում է Պլանետարիումի ֆեյսբուքյան էջում: Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմար պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին: «Հատկապես ներկայումս շատ կարևոր է երեխաների ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտությունները, որպեսզի մեր երկրում աճեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը: Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»,-ասել է Գրիգոր Մաշուրյանը: Պլանետարիումը պլանավորում է անցկացնել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ: Երևանում առաջին պլանետարիումը բացվել է 1952-ին՝ Կապույտ մզկիթում: 1980-ին այն տեղափոխվել է նոր շենք և գործել է մինչև 1990-ականների սկիզբը, հետո փակվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |