ՊՆ խոսնակ. Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ![]() 18 դեկտեմբերի 2019 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին կեսգիշերին մոտ Ադրբեջանի ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի հատվածներում։ Այդ մասին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։Կորուստներ չկան»,-ասվում է գրառման մեջ: Դեկտեմբերի 17-ին 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,- գրել էր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |