Ներկայացուցիչների պալատում կքննարկեն Թրամփի իմպիչմենտի հարցը![]() 18 դեկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեբատներ կանցկացվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը ենթադրող օրինագծի շուրջ: Քննարկումները 6 ժամից ավելի չեն տևի: Նման որոշում է կայացրել Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն 9 ժամ քննարկելուց հետո: Թրամփին մեղադրում են 2՝ իշխանությունը չարաշահելու և օրենսդիրների աշխատանքին խոչընդոտելու հոդվածներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եթե դեմոկրատների հսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփի իմպիչմենտի օգտին, հարցը կքննարկվի Սենատում: Թրամփին դատապարտելու և իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի սենատորների քվեների երկու երրորդից ավելին, սակայն այժմ հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել Թրամփի դեմ: Թրամփը հրաժարվել է գործակցել Ներկայացուցիչների պալատի հետաքննության հետ, որը վարում են դեմոկրատները, սակայն, հույս է հայտնել, որ Սենատում գործընթացն ազնիվ կլինի: Դեմոկրատները իմպիչմենտի գործընթաց են սկսել Թրամփի դեմ՝ կասկածներ հայտնելով, որ նա Ուկրաինային ռազմական օգնության դիմաց աջակցություն է պահանջել իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենի և նրա որդու դեմ հետաքննության գործում: Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններից միայն կոռուպցիայի դեմ պայքար է պահանջել: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատմության մեջ միայն 2 անգամ է իմպիչմենտ հայտարարվել՝ 1868-ին Էնդրյու Ջոնսոնին և 1998-ին Բիլ Քլինթոնին: Սենատը երկուսին էլ արդարացրել է: Թրամփն ԱՄՆ 45-րդ նախագահն է և մտադիր է 2020-ին վերընտրվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |