Գլխավոր դատախազությունում 2019-ին խոշտանգման հոդվածով 44 քրգործ է եղել. 26-ը կարճվել է![]() 18 դեկտեմբերի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում միայն խոշտանգման հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ, որից 3-ը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին հայտել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Աբրահամյանի խոսքով՝ հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել, 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է: 2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին: Մեղադրական եզրակացությամբ 2018թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |