Մելքումյան. 2020-ին ԵԱՏՄ սահմաններում ռոումինգը կչեղարկվի![]() 18 դեկտեմբերի 2019 - 14:02 AMT PanARMENIAN.Net - 2020-ի գարնանը Եվրասիական տնտեսական միության սահմաններում ռոումինգը չեղյալ կհամարվի: Այս մասին հայտնել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հայտնում է Aysor.am-ը: «Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում», - ասել է Մելքումյանը: Անդրանառնալով ԵԱՏՄ պետությունների միջև միասնական շուկա ստեղծելուն՝ Մելքումյանը նշել է, որ թեև նախատեսված է միասնական շուկա ստեղծել 2025 թ-ից, սակայն այսօր կան նախադրյալներ որոշ ոլորտներում ունենալ միասնական շուկա: «2015 թ հունվարի 2-ից անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, և պետությունների միջև պարտավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից է կայանալու միասնական շուկան: Կարծում եմ՝ 10 տարին բավականին շատ ժամանակահատված է, որոշ շուկաներ կարող են շատ ավելի շուտ կայանալ, ինչպես օրինակ էներգետիկը և այլն», - ասել է Մելքումյանը: Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |