Արցախի հետ ռոումինգի սակագները 2020-ի հուլիսից զգալի կնվազեն![]() 18 դեկտեմբերի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կնվազեն: Այս մասին տարեվերջի ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հաղորդում է Sputnik Armenia-ն: Նա նշել է, որ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով՝ հիշեցնելով, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15%-ի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44%-ի նվազում: Նախարարի խոսքով, այժմ գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- ասել է Արշակյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |