Վլադիմիր Կազիմիրով. Մայնդորֆյան հռչակագիրը յուրօրինակ ֆենոմեն է18 նոյեմբերի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Շատ վատ է, որ 15 տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չի արվել վստահության մթնոլորտի ստեղծման համար, հատկապես Ադրբեջանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, Մայնդորֆյան հռչակագիրը, որում ասվում է վստահության միջոցառումների ամրապնդման մասին, յուրօրինակ ֆենոմեն է: «Բոլորովին նոր բան է տեղի ունեցել ղարաբաղյան կարգավորման գործում. երեք նախագահներ ստորագրել են մի փաստաթուղթ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ խաղաղ կարգավորումը: Ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում եղել է միակ դեպքը, երբ կողմերը նույնատիպ փաստաթուղթ են ստորագրել Թեհրանում 1992թ. մայիսի 7-ին, բայց մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց եւ փաստաթուղթն այլեւս անպետք դարձավ»,- ասել է ռուս դիվանագետը:Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |