Կոսաչով. ՌԴ-ն ափսոսում է, որ Փաշինյանի հայտարարության համարժեքն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել18 դեկտեմբերի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ափսոսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԼՂ կարգավորման մասին հայտարարությանը ադրբեջանական կողմից դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Այդ մասին ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է ԱԺ-ում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիայն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները: Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմից նման բովանդակության հայտարարություններ անպայման կլինեն: «Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասել է նա: ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով հարցին, թե ինչու են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, հայտարարել է, որ ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և ՀՀ հետ տարբեր պայմաններով են համագործակցում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |