Երևանում «Բաս Վոյաժի» մի քանի ավտոբուս երթուղի դուրս կգա

Երևանում «Բաս Վոյաժի» մի քանի ավտոբուս երթուղի դուրս կգա

PanARMENIAN.Net - «Բաս Վոյաժի» նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

Գրառման մեջ ասվում է, որ դրանք շուտով երթուղում կլինեն:

2019-ի հուլիսին հայտարարվել է, որԵրևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ընթերցեք նաև.Ինչ ավտոբուսներ, գրաֆիկ և տոմսային համակարգ կունենա տրանսպորտային նոր ցանցը

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---