Փաշինյան. Ներդրողներն արդեն կարող են օգտվել աջակցության կենտրոնի «Մեկ պատուհանից» (վիդեո) 19 դեկտեմբերի 2019 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ այսուհետ Հայաստանում ներդրումներ իրականացնելը դառնում է ավելի դյուրին: Այսուհետ տեղացի և օտարերկրյա գործարարները կարող են օգտվել ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից: «Այն հավանական ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում»,-ասվում է գրառման մեջ: Մանրամասները ներկայացված են տեսանյութում: 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում 2019-ին օտարերկրյա ներդրումները կազմել են $456 մլն: Վարչապետի խոսքով՝ վարկանիշային հեղինակավոր աղյուսակներում Հայաստանի ցուցանիշների բարձրացումը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է |