Անտառային հրդեհներ Ավստրալիայում. Արտակարգ դրություն է հայտարարվել![]() 19 դեկտեմբերի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել լայնածավալ անտառային հրդեհների պատճառով: Մեկ շաբաթով նման ռեժիմ է հայտարարվել Սիդնեյ քաղաքում և Նոր Հարավային Ուելս նահանգում: Մի քանի շաբաթ շարունակ Նոր Հարավային Ուելսում մոտ 100 անտառային հրդեհ է բռնկվել, որոնցից միայն կեսն է հսկողության տակ առնվել: Տարածաշրջանում ռեկորդային տապ է հաստատվել՝ նահանգի որոշ հատվածներում 45 աստիճան տաքություն է կանխատեսվում, իսկ Սիդնեյում՝ + 46: Մասնագետները մտավախություն ունեն, որ քամին, որի արագությունը հասնում է ժամում 100 կմ, կնպաստի հրդեհների հետագա տարածմանը, գրում է Deutsche Welle-ը: Անտառային հրդեհներն Ավստրալիայում մոլեգնում են սեպտեմբերից: 6 մարդ է զոհվել, ավելի քան 800 տուն է այրվել: 2019-ին անտառային հրդեհները ճափազանց վաղ են սկսվել այս տարածաշրջանի համար: Գիտնականները դա կապում են կլիմայի փոփոխության հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |