Թինա Կանդելակին, Մարգարիտա Սիմոնյանը, Քեոսայանը, Խառատյանը և այլոք ևս միացել են Քոչարյանին ազատելու կոչին![]() 19 դեկտեմբերի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արվեստի և մշակույթի հայազգի գործիչները ևս միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ հայ գործիչների կոչին, նույնաբովանդակ հայտարարություն տարածելով: Նրանք կոչ են անում փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Ռուսաստանցի գործիչների հայտարարությունը ևս հրապարակվել է «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունը ստորագրել են. Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների վարչության նախագահ Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղդումայի պատգամավոր Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Տիգրան Քյոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Մարգարիտա Սիմոնյան, Russia Today-ի գլխավոր խմբագիր Սաթի Սպիվակովա, դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող Դմիտրի Խառատյան, դերսան, ՌԴ ժողովրդական դերասան Կարեն Շախնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկնոցեռնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ: ՀՀ և ՌԴ հայազգի մշակույթի գործիչների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |