ԱՄՆ վիզայի համար 2019-ին դիմած ՀՀ քաղաքացիների կեսը մերժվել է![]() 19 դեկտեմբերի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիների շուրջ կեսը մերժում է ստացել: Նույն պատկերն է Ուկրաինայի, Կուբայի, Իրաքի, Քենիայի, Մոլդովայի, ու Պակիստանի քաղաքացիների պարագայում: Այս երկրներից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ամերիկա որպես տուրիստ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում: Նշվում է, որ լավ վիճակում չեն նաև Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների բնակիչները: Այս երկրների քաղաքացիների երկու երրորդից ավելին մերժում է ստացել Միացյալ Նահանգների տուրիստական վիզայի համար դիմելիս: Առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության և Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: Առավել հեշտ են ԱՄՆ-ի տուրիստական վիզաներ տրվել 2019-ին Արգենտինայի, Կիպրոսի, Հոնկոնգի ու Քուվեյթի քաղաքացիներին: Այս երկրներում մերժումների թիվը չի գերազանցում 5 տոկոսը: Իսկ ահա Արևմտյան Սահարայի քաղաքացիներից և ոչ մեկի դիմումը 2019-ին ԱՄՆ-ի դեսպանատներում չեն մերժել: Միացյալ Նահանգներ մուտքի համար տուրիստական վիզա չի պահանջվում 39 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամների, Ավստրալիայի, Սինգապուրի, Նոր Զելանդիայի ու մի շարք այլ երկրների: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |