Թրամփը Սենատում իմպիչմենտի գործով անհապաղ լսումներ է պահանջում![]() 20 դեկտեմբերի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհապաղ դատական լսումներ է պահանջել Սենատում իր իմպիչմենտի հարցով: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր աքաունթում: «Այն բանից հետո, երբ դեմոկրատները թույլ չտվեցին պատշաճ դատավարություն անցկացնել Պալատում, առանց փատաբանների, առանց վկաների, հիմա էլ ուզում են ուղղորդել Սենատին, թե ինչպես է պետք անցկացնել լսումը: Իրականում նրանք ոչ մի ապացույց չունեն, դրանք երբեք չեն էլ հայտնվի: Ես անհապաղ դատավարություն եմ պահանջում»,-գրել է նա, հայտնում է «Վեդոմոստին»: Թրամփը նշել է, որ դեմոկրատներին Ներկայացուցիչների պալատում չի հաջողվել ոչ մի քվե ստանալ հանրապետականներից: Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ է հայտարարել նախագահին երկու մեղադրանքով՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի դատավարությանը խոչընդոտում: 2020-ի հունվարին ԱՄՆ Սենատը կորոշի պետք է արդյոք Թրամփին հեռացնել պաշտոնից: Այդ նպատակով Սենատում դատավարություն կանցկացվի, սենատորները երդվյալ ատենակալները կլինեն, իսկ Ներկայացուցիչների պալատի անդամները՝ մեղադրող կողմը: ԱՄՆ Սենատում մեծամասնությունն, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, հանրապետականներինն է: Դոնալդ Թրամփի իմպիչմենտը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |