Արարատի մարզում գյուղմթերքի շուկա կկառուցվի. $4.5 մլն-ի ներդրում կարվի20 դեկտեմբերի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - 2019-ը Արարատի մարզի համար կարևորվում է շինարարական աշխատանքների մեծածավալ քանակով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հաղորդում է Aysor.am-ը: «2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող 22 ծրագիր է եղել, որը կազմել է 413 միլիոն դրամ», - ասել է Սարգսյանը: Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020 թվականին մարզում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտներին: Մարզպետը նշել է, որ գործարարի կողմից Երևան-Մխչյան ավտոճանապարհի վրա նախատեսվում է կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա, որի կառուցման համար կներդրվի $4.5 մլն: Մարզպետը նշել է, որ մարզին ուղղվել է ոռոգման ու խմելու ջրագծերի համար առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է Սիս գյուղի ճանապարհը՝ 2,3 կիլոմետր, 4 մանկարպարտեզ է բացվել: Սարգսյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում ևս լավ արդյունքներ են գրանցել, մասնավորապես, խաղողի մթերման ծավալները գրեթե կրկանկի ավելացել են: «Ինտենսիվ այգիների մասով նույնպես ունենք ավելացում, դրանց չափը հասել է մոտ 78 հեկտարի», - ասել է նա: Սարգսյանը նշել է, որ մարզում ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի գործարարները ներդրումներ անեն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |