ԱՀԿ. Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է20 դեկտեմբերի 2019 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է, ընդ որում վերջին տարիներին ավելի քիչ են սկսել ծխել ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները վերջին երկու տասնամյակի վերաբերյալ: Ծխողների քանակի նվազման հիմնական պատճառն, ըստ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուսի, առավել խիստ միջոցներն են, որոնք ընդունվել են երկրների մեծ մասում վերջին տարիներին: Այժմ ծխելու ասպարեզում առաջնությունը պատկանում է Նաուրու և Կիրիբատի գաճաճ կղզի պետություններին, որտեղ ծխում է երկրի բնակչության կեսից ավելին՝ 52 %-ը: Հաջորդում են Տուվալուն 49 տոկոս ցուցանիշով, Մյանման (45%), Չիլին (45%), Լիբանանը (43%) և Սերբիան (41%): Ըստ վերջին տվյալների, այսօր ծխում է, կամ օգտագործում է ծխախոտն այլ եղանակով, մոլորակի գրեթե յուրաքանչյուր 4-րդ բնակիչը, որոնց 80%-ը տղամարդիկ են: Ընդհանուր առմամբ աշխարհում մոտ 1 մլրդ 337 մլն մարդ ծխում է ծխախոտ, ծխամորճ, սիգար, նարգիլե և «առանց ծխի ծխախոտային արտադրանք»: Էլեկտրոնային սիգարետներն ԱՀԿ զեկույցում հաշվի չեն առնվել: 2000-ից ի վեր ծխախոտի սպառողների քանակն աշխարհում նվազել է 60 միլիոնով, սակայն, այդ անկումը կանանց հաշվին էր: Ծխող կանանց ընդհանուր քանակը նվազել է մոտ 100 միլիոնով, գրեթե 1,5 անգամ, սակայն, ծխող տղամարդկանց թիվը նույն ժամանակահատվածում աճել է 40 միլիոնով (ծխող տղամարդկանց քանակը սկսել է նվազել միայն 2018-ին): Ըստ ԱՀԿ կանխատեսումների, 2025-ին կծխի մոլորակի 15 տարեկանից բարձր բնակիչների միայն յուրաքանչյուր 5-րդը, մինչդեռ 2000-ին ծխում էր յուրաքանչյուր 3-ը: Ամեն տարի ծխելու հետ կապված հիվանդություններից մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից 1,2 մլն-ն՝ պասիվ ծխողներն են: Զեկույցում նշվում է նաև, որ կանոնավոր ծխախոտ օգտագործողներից 43 միլիոնը 13-15 տարեկան երեխաներ են: Ավելի վաղ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ-ում ներկայացնելով հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, հայտարարել էր, որ Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը ծխում է: Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 52 %-ը և կանանց՝ 2-3 %-ը: Հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագծով բարձր տուգանքներ են սահմանվում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |