Մահչուփյանը՝ Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ20 դեկտեմբերի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից օրերս հիմնադրված «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամներին: Կուսակցության 60 հոգուց կազմված գործադիր խորհրդի անդամների թվում է նաև ազգությամբ հայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախկին վարչապետը նիստի 132 մասնակիցների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է «Ապագա» կուսկացության նախագահ: Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով: Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |