Բաքուն խեղաթյուրում է Մայնդորֆյան հռչակագրի իմաստը, ինչը չի նպաստում նրա սկզբունքների իրականացմանը19 նոյեմբերի 2008 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Լիտվա կատարած այցելության շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նոյմեբերի 8-ին այցելել է 1579 թ. հիմնադրված եւ Արեւելյան Եվրոպայում առաջիններից մեկը համարվող Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Ջուոդկայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Վիլնյուսի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունը: Այնուհետեւ համալասարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետում նախարար Նալբանդյանը հանդես է եկել «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Հայկական հեռանկարը» թեմայով դասախոսությամբ: Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները` ընգծելով, որ Ադրբեջանում հնչող Մայնդորֆյան հռչակագրի խեղաթյուրված մեկնաբանաթյունները չեն նպաստում փաստաթղթում ամրագրված սկզբունքների իրականացմանը, մասնավորապես վստահության ամրապնդման միջոցների առումով:Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է հայ-լիտվական հարաբերությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին` ՀՀ արտգործնախարարը լիտվահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց նաեւ լիտվահայությանը հուզող բազմաթիվ հարցերի: Նոյեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվի Լատվիա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |