Comparitech. Facebook-ի մոտ 267 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել20 դեկտեմբերի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի մոտ 267 մլն օգտատիրոջ անձնական տվյալների արտահոսք է եղել: Այդ մասին ասվում է բրիտանական Comparitech հետազոտական ընկերության հաղորդագրության մեջ: Մասնագետները համացանցում հայտնաբերել են Facebook-ի օգտատերերի անուններ, հեռախոսներ և այլ տեղեկություններ պարունակող տվյալների բազա: Այդ տվյալներին կարելի է ծանոթանալ առանց գաղտնաբառի և գրանցման: Տվյալների հիմնական մասը պատկանում է ԱՄՆ օգտատերերին, գրում է «Վեդոմոստին»: Comparitech ընկերությունը համագործակցել է կիբերանվտանգության անկախ փորձագետ Բոբ Դյաչենկոյի հետ: Նա հայտնել է բազայի մասին պրովայդերին, որպեսզի հնարավոր լինի արգելափակել մուտքը բազա: Ըստ ընկերության փորձագետների, բազան հավաքել են հաքերները Վիետնամից: Այն հրապարակվել է համացանցում դեկտեմբերի 4-ին, 10 օր հետա այն հայտնաբերել է Դյաչենկոն: Տվյալների բազայի հասանելիությունն արդեն սահմանափակված է: Facebook-ը փոխել է մոտեցումը տվյալների օգտագործմանը 2018-ին Cambridge Analytica-ի հետ առաջացած սկանդալից հետո: Այդ բրիտանական կազմակերպությունը Facebook-ի օգտատերերի անհատական տվյալներ էր հավաքում ընտրողների քաղաքական դիմանկարը ստանալու համար: Կազմակերպությունը գործակցել է Թրամփի նախընտրական շտաբի հետ: Ընկերության գործողությունները կարող էին անդրադառնալ ավելի քան 87 մլն օգտատերերի վրա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |