էլ.ստորագրության հնարավորություն՝ Ամերիաբանկի ֆիզանձ հաճախորդներին![]() 20 դեկտեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Սա ևս մի կարևոր քայլ է Բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա: էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը գործարկվել է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ Ամերիաբանկի ունեցած համագործակցության շրջանակում: Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս: Այս հնարավորությունն աստիճանաբար հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |