ԼՂՀ ՊՆ. Ոչ մի ինքնաթիռներ, առավել եւս` ադրբեջանական, Ստեփանակերտի վրայով չեն անցել19 նոյեմբերի 2008 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի գլխավերեւով ոչ մի ռազմական ինքնաթիռներ չեն թռչել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվության եւ քարոզչության գծով ԼՂՀ Պաշտպանության նախարարության կառավարության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Դա բացահայտ սուտ է եւ ապատեղեկատվություն: Ոչ մի ինքնաթիռներ, առավել եւս` ադրբեջանական, Ստեփանակերտի օդային տարածքով չեն անցել»,- ընդգծել է Հասրաթյանը:Այդ միջոցին, PanARMENIAN.Net գործակալությանը նոյեմբերի 19-ին ցերեկը Ստեփանակերտից հաղորդեցին, որ քաղաքի վրայով երկու ռազմական ինքնաթիռներ են անցել: «Ժողովուրդը վախեցած է եւ գտնում է, որ դրանք Ադրբեջանի ԱԳՆ ինքնաթիռներն են»,- ասել է աղբյուրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |