Փաշինյան. Մեր խնդիրն է, որ ՀՀ բանակը լինի աշխարհի ամենաինտելկտուալներից մեկը21 դեկտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ինտելեկտուալ աշխատանքը պիտի դառնա ՀՀ զինված ուժերի զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակի միջոցառմանը այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Factor.am-ը: Փաշինյանը նշել է, որ եկել է ոլորտում նոր խնդիրներ դնելու ժամանակը: Վարչապետի խոսքով՝ ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ մարդկության պատմության ամենաինտելեկտուալ գործերից մեկը: «Երբ մենք ասում ենք, որ ՀՀ Զինված ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով: Նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը: Եվ սա է մեր խնդիրը, որ առաջադրում ենք և պիտի լուծենք միասին»,- ասել է Փաշինյանը: Փաշինյանը ողջունել է նաև կանանց ներգրավվածությունը ռազմական գործում՝ նշելով, որ ժողովրդի ամբողջական պոտենցիալը ներգրավելու հնարավորություն պետք է ունենալ նաև երկրի անվտանգության գործում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |