13-ամյա հայ շախմատիստը լավագույն արդյունքն է գրանցել Մ16 պայքարում![]() 21 դեկտեմբերի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - 13-ամյահայ շախմատիստը լավագույն արդյունքը ցույց տվեց մինչև 16 տարեկանների պայքարում: Զագրեբում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում հաջողության է հասել պատանի 13-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, մինչև 16 տարեկանների պայքարում ցույց է տվել լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի, ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքում։ Մրցաշարին մասնակցում էին 18 երկրների 166 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ։ Օհանյանը նաև 86 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Զագրեբի մրցաշարի հաղթող է դարձել բազմափորձ խորվաթ գրոսմայստեր Կոժուլ Զդենկոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |