Վարչապետ. Հայաստանը համատարած աղբով է ծածկված![]() 21 դեկտեմբերի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համատարած աղբով է ծածկված և տպավարություն կա, թե մարդիկ հաշտ են այդ աղբի հետ: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ՝ հավելելով, որ աղբի վերամշակման գործարան ունենալու ուղղությամբ քննարկումներ են տարվում: «Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում պետք է այս իրավիճակը փոխվի, մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»,- ասել է վարչապետը: Փաշինյանը հիշեցրել է, րո համայնքների ղեկավարները կեղծ հաստիքներով կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր դրամներ դուրս գրել, սակայն նույն այդ համայնքները աղբի մեջ են: «Առաջին միտքը, որ գալիս է այն է, որ եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետերը ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու»,-ասել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ աղբի հանդեպ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում են կոռուպցիան, չարաշահումները և բազմաթիվ այլ ոլորտների «աղբը»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |