ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի. 2 թեկնածու է ու լարված մթնոլորտ![]() 23 դեկտեմբերի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում նախագահի ընտրություններին կմասնակցեն առաջադրված 2 թեկնածու՝ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Դեկտեմբերի 21-ին ՀՖՖ-ն պաշտոնական գրություն էր ստացել «Անի» ֆուտբոլային ակումբից այն մասին, որ ակումբը հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Հովհաննիսյանը նշել էր, որ ընտրություններում պաշտպանում է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը: ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարն ընթանում է լարված մթնոլորտում. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով ըստ մամուլի հրապարակումների, պաշտպանում է թեկնածուներից Թովմաս Գրիգորյանին, հարցազրույցներից մեկում Արմեն Մելիքբեկյանին մեղադրել էր գողության մեջ, անվանել «չարիք», ծաղրել մաշված կոշիկ հագնելու համար: Մելիքբեկյանն իր հերթին պատասխանել էր Հայրապետյանի վերջին հայտարարությանը՝ համարելով ՀՖՖ նախկին ղեկավարի հայտարարությունը «քաղքենիության խայտառակ դրսևորում»: «Գողության» թեմային անդրադառնալով՝ նշել էր, որ ինքը փոխհատուցել է ՀՖՖ-ի կորցրած քարտից ծախսված գումարը: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրեց հրաժարականի դիմում: Վանեցյանի հետ հրաժարական տվեց նաև հիմնականում իշխանական կազմ ունեցող գործկոմը: Նախկին ԱԱԾ ղեկավարը ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացավ լարված մթնոլորտում՝ նշելով, սակայն, որ իր այդ քայլը հայկական ֆուտբոլի առողջացման համար է և ինքն իր վրա է վերցնում Իտալիայի հավաքականից 9-1 հաշվով կրած պարտության պատասխանատվությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |