Տոնոյանը՝ 2019-ի մասին. Համալրվել է ԶՈւ սպառազինությունը, բարելավվել զինվորների սնունդը![]() 23 դեկտեմբերի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Անցնող 2019-ը ՀՀ պաշտպանության նախարարության համար հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ հոլովակում հայտնել է ՀՀ պաշտապնության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ բարելավել է զինծառայողների սննդի որակը և համալրել Զինված ուժերի սպառազինությունը: Տոնոյանը նշել է, որ անցնող տարին հատկապես նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. բանակը համալրվել է նորագույն ռազմական տեխնիկայով: «Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»,-ասել է պաշտպանության նախարարը: Անդրադառնալով զինծառայողների սննդի որակի բարելավմանը՝ նախարարը նշել է, որ այժմ զինծառայողներին մատուցվում է բարձրորակ և բազմատեսակ սնունդ: «Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,- ասում է նախարարը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |