Գիտնականներ. Մարդկության մտավոր ունակությունները կնվազեն![]() 23 դեկտեմբերի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Բոուլդեր քաղաքում գտնվող Կոլորադոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության աճը կարող է աղետալի ազդեցություն ունենալ մարդկանց մտավոր կարողությունների վրա: Գիտնականները հետևել են, թե ինչպես է ածխաթթվի երկօքսիդն ազդում երեխաների ուսումնառության վրա: Նախորդ փորձերը ցույց էին տվել, որ գազի բարձր խտացումն իրոք ազդում է մտավոր կարողությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել՝ օդափոխելով տարածքը: Միևնույն ժամանակ հայտնի չէր այն ազդեցությունը, որն ունի թարմ օդը, որի մեջ սակայն մեծ է ածխաթթու գազի պարունակությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով: Մասնագետները երկու սցենար են դիտարկում: Առաջինում մարդկությունը նվազեցնում է ջերմոցային գազի արտանետման քանակը, երկրորդի դեպքում արտանետումները մնում են նույն մակարդակի: Պարզվել է, որ ուսանողների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Ըստ գիտնականների կանխատեսումների, լավագույն դեպքում մտավոր կարողությունների անկումը 2100-ին կկազմի 25%, իսկ վատագույն դեպքում՝ 50 %: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |