«Թմկաբերդի առումը»՝ կոմիքսի տեսքով. Շնորհանդեսը դեկտեմբերի 25-ին է23 դեկտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքս է ստեղծվել, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Կոմիքսը նկարազարդել է Կրիստինա Ավանյանը։ Մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։ «Գիրքը տպագրվել է նորորարությունն ու ազգային արժեքները գնահատող աջակիցների նվիրաբերության շնորհիվ»,-ասվում է 1Dram թիմի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902-ին։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Թմկաբերդի առման լեգենդը, որը պատմում է աշուղը, մարդկայնորեն լավի, վեհի փառաբանումն է։ Թումանյանը պոեմում ոչ մի լեգենդար կամ հրաշապատում տարր չի մտցրել, աշխատել է, որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ տալ։ Թմուկ բերդը միջնադարյան ամրոց է Ջավախքում, Քուռ գետի ձախ ափին։ 12-13-րդ դարերում եղել է Ջավախքի Զաքարյանների նստավայրը։ Բերդի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |