Իրանը ձգտում է հասնել Կովկասի խնդիրների արդարացի կարգավորման20 նոյեմբերի 2008 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը ջանքեր է գործադրում առանց ուժի կիրառման Կովկասի խնդիրները լուծելու համար: Այդ մասին այսօր Թեհրանում արտերկրի լրագրողների համար տված մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին: Ըստ նախարարի, այդ խնդիրների լուծմանը տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ Եվրապայի մասնակցությունը ապահովելու համար մի շարք խորհրդակցություններ են անցկացվել ԱԳՆ ղեկավարության մակարդակով: «Իրանը ձգտում է հասնել Կովկասի խնդիրների կարգավորմանը իրատեսության եւ արդարության հիմքի վրա»,-ասել է նա: Իրանի ԱԳ նախարարը գտնում է, որ այսօր բոլորին են մտահոգում կովկասյան խնդիրները: Նրա խոսքերով, խնդիրների մի մասն այնքան բազմաշերտ է, որ, մի կողմից պետք է լուծվեն երկրների միջեւ առկա խնդիրները, մյուս կողմից` լուծվեն նրանց տարածքային ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրները: Այդ խնդիրների առկայությունը վնասում է համագործակցությանը էներգետիկ ոլորտում, բեռնափոխադրումներին, եւ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերություններին, ասել է Մոթթակին: Նախարարը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրները դրական են գնահատել Իրանի նախաձեռնությունները, եւ այժմ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում դրական փոփոխություններ են նկատվում: «Եվ մենք կցանկանայինք, որ իրավիճակն այդ ուղղությամբ զարգանար»,-ասել է Մոթթակին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |