Պապիկյանը՝ պարգևավճարների մասին. ՏԿԵՆ-ն արդեն «13-րդ աշխատավարձ» է տվել![]() 23 դեկտեմբերի 2019 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն տրամադրել է աշխատակիցներին «13 -րդ աշխատավարձ»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքեր և ինչ չափով են պարգևավճարներ ստացել: Այն հարցին, թե որքան պարգևավճար է ստացել ինքը, Պապիկյանը պատասխանել է.«Դա այն չափն է, որ ստանում են բոլոր նախարարները՝ 1,5 մլն դրամ», հայտնում է Shantnews.am-ը: «Ունեինք Կառավարության կողմից սահմանված որոշակի չափաքանակ՝ մեզ տրամադրվող ծախսերի 30 տոկոսի չափով, որ պետք է բաշխվեր մեր աշխատակիցների վրա՝ նրանց մոտիվացիան բարձրացնելու համար: Բայց ունեցել ենք նախարարությունների միավորումներ, աշխատողների թվաքանակի պակաս, միջոցների ավելացում, որի արդյունքում այդ միջոցները բաշխել ենք ըստ աշխատանքի արդյունավետության: Մեր նախարարությունն արդեն իսկ տրամադրել է, այսպես կոչված, «13 -րդ աշխատավարձ», այլ նորություններ չունեմ»,-ասել է նախարարը: 2019 թվականի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ նախատեսել աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: Ավելի վաղ հանրության շրջանում աղմուկ էր բարձրացել մի շարք պետական աշխատողների բարձր պարգևատրումների վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |