Մակրոնը կհրաժարվի նախագահական թոշակից23 դեկտեմբերի 2019 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի կենսաթոշակային համակարգի բարեփոխման մտադրությունը լուրջ դիմադրություն է առաջացրել երկրում, կհրաժարվի հատուկ նախագահական թոշակից, երբ հեռանա պաշտոնից: Այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է Deutsche Welle-ն: Ըստ 1955-ին ընդունված օրենքի, Ֆրանսիայի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո ամսական մոտ 6,200 եվրո են ստանում (նշված է չհարկված գումարը): Մակրոնը կհրաժարվի թոշակից և կփոխի երկրի բարձրաստիճան անձանց համար գործող կարգը՝ համահունչ դարձնելով այն նոր կենսաթոշակային համակարգին: 42-ամյա Մակրոնը, նույնիսկ եթե երկրորդ անգամ վերընտրվի, պաշտոնից հեռանալուց հետո բավական ժամանակ կունենա մինչ կենսաթոշակային տարիքը: Սակայն, նա կհրաժարվի արտոնություններից, «իր գործողություններում հետևողական լինելու համար»: Բացի այդ Ֆրանսիայի նախագահը, որն այցով գտնվում է Կոտ դ' Իվուարում, կոչ է արել ազգային երկաթուղային ընկերությանը Սուրբծննդյան տոների կապակցությամբ դադարեցնել գործադուլը, որը կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Ֆրանսիայի զգալի մասում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |