ԱՊՀ երկրները դեմ են սմարթֆոններում ռուսական ծրագրերի նախատեղադրմանը23 դեկտեմբերի 2019 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ միանգամից մի քանի երկրների, մասնավորապես Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի, ներկայացուցիչները դեմ են արտահայտվել օրենքին, որով նախատեսվում է հեռախոսներում, համակարգիչներում և այլ սարքերում ռուսական ծրագրերի նախնական տեղադրում: Ըստ այդ երկրների ներկայացուցիչների, օրենքը բոլորովին համաձայնեցված չէ միության մասին պայմանագրի հետ և կարող է մեկուսացնել ռուսական շուկան՝ ԵՏՄ այլ երկրներից տեխնիկապես բարդ ապրանքների շրջանառության առումով, գրում է Ferra.ru-ն: Բացի այդ, օրենքը կարող է նաև սահմանափակել միության ներքին շուկայի աշխատանքը: Նաև երկրները հայտնել են այդ ծրագրերի համար տեխնիկական պահանջներ մշակելու, ինչպես նաև դրանց ընդհանուր ցանկը կազմելու անհրաժեշտության մասին: Ավելի վաղ «Վեդոմոստին» հղում անելով ԵՏՀ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ հանձնաժողովը վերլուծում է միության մասնակիցներից յուրաքանչյուրի տեսակետը՝ վերջնական որոշում կայացնելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |