Մեղրին կգազաֆիկացվի. Գործադիրը պատրաստ է տարեվերջին գումարի փոխանցել

Մեղրին կգազաֆիկացվի. Գործադիրը պատրաստ է տարեվերջին գումարի փոխանցել

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մեղրին կգազաֆիկացվի:

«Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից հնարավոր չէ ամեն ինչ անել»,- ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Նախարարը խոսել է նաև խմելու ջրով ապահովելուց հետո համայնքներում առաջացող անհարմարությունների մասին:

Ինչ վերաբերում է այդ աշխատանքներից հետո մնացած փոսերին ու անհարմարություններին, Պապիկյանը նախ շեշտել է՝ այս դժգոհությունը որևէ կոնկրետ համայնքի է վերաբերում, չի կարող համահարթ մոտեցում ցուցաբերել ու ասել՝ ամենուր այդպես է:

Նախարարը նկատել է՝ սա այն դեպքն է, երբ «երկու երնեկ» մի տեղ չեն լինում, այսինքն՝ նախ` պիտի ջուրը քաշվի, հետո ճանապարհը բարեկարգվի:

Ընթերցեք նաև.Պապիկյանը՝ պարգևավճարների մասին. ՏԿԵՆ-ն արդեն «13-րդ աշխատավարձ» է տվել

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---