Գրիգորյանն ու Մելիքբեկյանը հիմնավորել են՝ ինչու պետք է ղեկավարեն ՀՖՖ-ն

Գրիգորյանն ու Մելիքբեկյանը հիմնավորել են՝ ինչու պետք է ղեկավարեն ՀՖՖ-ն

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների փակ գաղտնի քվեարկությունից առաջ ՀՖՖ նախագահի երկու թեկնածուները՝ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հանդես եկան ելույթներով:

Թովմաս Գրիգորյանը նշել է, թե իր ելույթը պետք է լիներ ֆուտբոլի զարգացման ծրագրի շուրջ, սակայն իր հակառակորդ թեկանծուն համախոհների հետ դաշտ է բերել կեղծ օրակարգ և իր հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցրել:

«Հստակ գիտակցելով, որ ֆուտբոլային քննարկումներ և բանավեճի հարթությունում իրենց թեկնածուն ջախջախիչ պարտություն կկրեր, սլաքներն ուղղեցին քաղաքական դաշտ՝ մեղադրելով ինձ Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի մտերիմը լինելու մեջ»,-ասել է Գրիգորյանը՝ ժխտելով, նաև որ սպառնալքիների միջոցով ձայներ է հավաքել:

Գրիգորյանը նշել է, որ բարձրագույն խմբի բոլոր թիմերն իրեն են աջակցում: Թեկնածուն կոչ է արել իրենց «խղճին բնորոշ» քվեարկություն կատարել և միասին «փրկել ֆուտբոլը»:

Արձագանքելով իր հասեին հնչած քննադատություններին՝ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ իր վրա նետված քարերից կարելի է դամբարան կառուցել:

«Հիմա երկիրը փոխվել է, և համակարգն էլ պետք է փոխվի: Նախկին համակարգը պետք է հեռանա և նոր գործընթաց է պետք սկսել: Ֆուտբոլի կառավարումը պետք է լինի ֆուտբոլային հանրության ձեռքերում»,-ասել է Մելիքբեկյանը:

ՀՖՖ թեկնածուն նշել է, որ կարևորագույն քայլ է համարում ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի համար նշանակալի գործունեություն իրականացրած վետերանների արհմիության ստեղծումը:

«ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար աննպատակ չէ: Ես բացարձակ անկեղծ եմ եղել, երբ ասել եմ, որ որոշումը կայացրել եմ վերջին պահին: Ես հավակնում եմ այս պաշտոնին՝ չունենալով ոչ մի անձնական շահ և ակնկալիք, ես ունեմ միայն անսահման սեր ֆուտբոլային խաղի նկատմամբ»,- ասել է Մելիքբեկյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---