Գրիգորյան. Ռուբեն Հայրապետյանի աջակցությունն ինձ վնասեց23 դեկտեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի աջակցող հայտարարությունները վնասել են ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի ընտրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լոռի» ակումբի նախագահ, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Դեկտեմբերի 23-ին 6 ձայնի առավելությամբ ՀՖՖ նախագահ է ընտրվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի: «Ինձ երկու ՀԿ-ներ ասեցին, որ այդ հարցազրույցներից, այդ խոսքերից հետո այլևս ինձ չեն սատարում: Ոչ թե գաղտնի, այլ տղամարդ եղան ու անմիջական ասացին, որ չեն սատարելու ինձ»,- ասել է Գրիգորյանը՝ իր ու Հայրապետյանի մտերմության մասին հրապարակումները համարելով կեղծ և շինծու օրակարգ: Գրիգորյանը նշել է, որ ինքը ֆուտբոլային գործիչ է և չի կարող ՀՖՖ նախագահի հետ հարաբերություններ ունեցած չլինել: «Քարոզարշավի ընթացքում առաջին 5 օրը խոսում էի, թե ինչ կապ ունեմ Վանեցյանի հետ, հաջորդ 10 օրը՝ Ռուբեն Հայրապետյանի: Այսօր ընտրվել է Մելիքբեկյանը, և նա չի կարող ինձ հետ գործ չունենալ: Կարող է10 տարի հետո ասեք՝ ես Մելիքբեկյանի ընկերն եմ»,-ասել է Գրիգորյանը: Անդրադառնալով ՀՖՖ ղեկավարի ընտրությանն ու քվեարկության ընթացքին՝ Գրիգորյանը նշել է, որ Ֆեդերացիայի անդամ ՀԿ-ների մեծամասնությունը, որոնց ձայները կասեցվեցին, քվեարկելու էին իրեն: «Այնտեղ կար 2 խայտառակ կասեցում՝ «Առնարն» էր և «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամը»: Այդ երկուսը ապօրինի էին կասեցվել: 9-ից 7-ը իմ ձայներն էին»,-ասել է Գրիգորյանը: Թեկնածուն նշել է, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը ֆուտբոլում ու կասկած հայտնել, թե որքանով է հեռուստացույցով հաղորդում վարելը համարվում ֆուտբոլային գործունեություն՝ նկատի ունենալով, որ ՀՖՖ ղեկավար ընտրված Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլային նախկին մեկնաբան է: Ավելի վաղ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իր աջակցությունն է հայտնում ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանին: Միևնույն ժամանակ, Հայրապետյանը Մելիքբեկյանին մեղադրել էր գողության մեջ,անվանել «չարիք», ծաղրել մաշված կոշիկ հագնելու համար: Մելիքբեկյանն իր հերթին պատասխանել էր Հայրապետյանի վերջին հայտարարությանը՝ համարելով այն «քաղքենիության խայտառակ դրսևորում»: «Գողության» թեմային անդրադառնալով՝ նշել էր, որ ինքը փոխհատուցել է ՀՖՖ-ի կորցրած քարտից ծախսված գումարը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |