Մխիթարյանի մայր․ Խայտառակ շոու, ոչ թե ՀՖՖ նախագահի ընտրություն23 դեկտեմբերի 2019 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են խայտառակ մթնոլորտում: Այս մասին, Aysor.am-ի հաղորդմամբ, ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունից հետո հայտարարել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրն է: «Որոշել էի լռել, բայց չկարողացա: Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն, նախապես ամեն ինչը պայմանավորված էր, անելիք չկար»,-ասել է Թաշչյանը՝ հավելելով, որ իր 40 տարվա ֆուտբոլային գործունեության ընթացքում նման բան չէր տեսել: Նրա խոսքով՝ անընդունելի է, որ հավաքականի հետ նույն ինքնաթիռով այլ մարդիկ էլ են թռչում: Թաշչյանի խոսքով՝ ինքը մեկ անգամ հավաքականի հետ Պալերմո է մեկնել և անծանոթ մարդկանց է տեսել, ովքեր մեկնել են հավաքականի հետ: «Անցած անգամ մեկնել են իր աները և զոքանչը, մեկ անգամ տուրիստներ: Ես ասել եմ Մելիքբեկյանին, որ սա սխալ որոշում է»,-ասել է Թաշչյանը: Նա նշել է, որ ընտրություններն անցել են խախտումներով՝ մատնանշելով, թե Մելիքբեկյանի շտաբը ՀՖՖ շենքում էր: Թաշչյանի խոսքով՝ Վանեցյանի օրոք ամեն ինչ շատ սահուն էր անցնում: Չնայած դրան՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամը միևնույն ժամանակ նշել է, որ Վանեցյանը շատ զբաղված էր, և ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարել են երկու հոգի՝ քարտուղարներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Դեկտեմբերի 23-ին 6 ձայնի առավելությամբ ՀՖՖ նախագահ է ընտրվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի: Կարդացեք նաև.Թաշչյան. Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |