Ալիև. Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է24 դեկտեմբերի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է եվրաինտեգրման շրջանակում, սակայն նա հավելել է, որ Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է: «Պետք է հասկանալ, թե եվրաինտեգրում ասելով, ինչ ենք հասկանում: Ես կարծում եմ, որ մենք քայլեր ենք ձեռնարկել եվրաինտեգրման ճանապարհին, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա և դրանք ապարդյուն կլինեն»,-ասել է Ալիևը երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը: Որպես օրինակ նա բերել է այն փաստյը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և այլ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին որպես անդամություն ԵՄ-ին, ապա դա անհնար է»,-ասել է նա: Ըստ նրա, այժմ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթացներ են ընթանում և ըստ առաջատար քաղաքական գործիչների ԵՄ ընդլայնման հեռանկար չկա: Ալիևը բերել է նաև Թուրքիայի օրինակը: Ալիևը համարում է, որ Անկարայի համար անդամակցումը ԵՄ-ին փակ է, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է: «Այսպես կոչված ընդդիմությունը դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով: Նրանք ուզո՞ւմ են, որ Ադրբեջանի ճակատագիրը Բրյուսելում որոշվի: Մենք մեր ճակատագիրը չենք կարող այլոց հանձնել: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,-ասել է Ալիևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |