2020-ից օլիմպիադաներում մեդալ ստացած աշակերտները կրթաթոշակ կստանան

2020-ից օլիմպիադաներում մեդալ ստացած աշակերտները կրթաթոշակ կստանան

PanARMENIAN.Net - 2020-ից միջազգային ու հանրապետական օլիմպիադաներում մեդալ ստացած բոլոր աշակերտներն անվանական կրթաթոշակ կստանան։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եռապատկել է կրթաթոշակների բյուջեն՝ այն դարձնելով 35 միլիոն դրամ»,-ասվում է գրառման մեջ:

2019-ի օգոստոսին Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում անցկացված «Աստղագիտութուն» առարկայից միջազգային 13-րդ օլիմպիադայում:

2019-ի հուլիսին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21- 30-ն անցկացված քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի մոտ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---