Փաշինյան. Պետբյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով

Փաշինյան. Պետբյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով ($185 մլն):

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ 89 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ունեցել ՀՀ-ն՝ 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:

«Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 մլրդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը: Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 մլրդ դրամ»,- գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ տարվա արդյունքներով պետական բյուջեի գերակատարումն ավելի շատ է լինելու:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---