ՀՔԾ. 5-րդ ալիքի սեփականատերը ձերբակալվել է![]() 24 դեկտեմբերի 2019 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով(Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը»,- ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ անձի՝ Վարուժան Մկրտչյանին: Վարուժան Մկրտչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Դեկտեմբերի 19-ին Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Մարտի 1-ի գործով տուժողին համոզում էր գործարքի գնալ և հրաժարվել կամ փոխել տված ցուցմունքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |