Հովտաշատում խոչընդոտել են «Կենտրոնի» նկարահանող խմբի աշխատանքները24 դեկտեմբերի 2019 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի և օպերատորի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը՝ հավելելով, որ լրագրողների հասցեին հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ: Մելտոնյանը կիսվել է 168.am-ի տեսանյութով, որտեղ զգացվում է, որ լրագրողներին ոչ միայն հայհոյել, այլ նաև քաշքշել են: «Հրոսակախմբին» հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզքոցանել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով»,- գրել է Մելտոնյանը: Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը նշել է՝ սա հերթական դեպքն է, որ թիրախավորում են լրատվամիջոցին: Նա հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն: Ըստ մամուլի հրապարակումների՝ մի խումբ մարդիկ իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Նշվում է, որ այդ ձկնաբուծարանի 100% բաժնեմասերը պատկանում են «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Ձկնաբուծարանի տարածք մտած մարդիկ պնդել են, որ այն կառուցվել է Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի կողմից, հետագայում Գագիկ Ծառուկյանը գործարք է կնքել այդ մարդու հետ՝ խնդրելով բաժնեմասերը մի քանի օրով գրել Սեդրակ Առուստամյանի անունով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |