Սիմֆոնիկ նվագախումբը «Մեր Մանսուրյանը» ծրագիրը կներկայացնի![]() 25 դեկտեմբերի 2019 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ամանորի նվեր է պատրաստել երաժշտասերների համար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ։ Ունկնդիրները կվայելեն «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը» և բազմաթիվ այլ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Էկրանին կներկայացվեն հատվածներ կինոնկարներից։ 2019-ը հոբելյանական էր Տիգրան Մանսուրյանի համար. մաեստրոն նշում է 80-ամյա հոբելյանը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |