ԵԱՏՄ-ն ծխախոտի շուկայում ակցիզային հարկեր կսահմանի 2024-ից![]() 25 դեկտեմբերի 2019 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության երկրների փոխնախագահները ստորագրել են համաձայնագիր՝ ծխախոտային արտադրանքների հարկային ակցիզային քաղաքականության ոլորտում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ԵԱՏՄ մամուլի ծառայության վրա հղումով: Ենթադրվում է, որ 2024-ից ծխախոտի համար ակցիզի ազգային դրույքը հաշվարկելիս ԵԱՏՄ անդամները կհիմնվեն հազար ծխախոտի դիմաց €35 գումարից՝ ոչ ավելի, քան 20% շեղումով: «Համաձայնագիրը հնարավորություն է տալու համաչափեցնել ծխածոտի ակցիզային հարկերի դրույքաչափը՝ պայմաններ ապահովելով ԵԱՏՄ շուկայի գործունեության համար»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ ծխախոտի ակցիզային դրույքաչափերի աստիճանական և փուլային կարգավորումը կօգնի զսպել ծխախոտի ապօրինի շուկայի զարգացումը: ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |