«Կասպերսկի». Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են25 դեկտեմբերի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների է բախվել համակարգիչների օգտատերերի 1,84%-ը: Նման տվյալներ է հրապարակել «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը՝ հավելելով, որՎրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,60%, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։ Նշվում է, որ թաքնված կրիպտոմայներների գրոհներին 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում համակարգիչների օգտատերերի 2,49%-ը, Վրաստանում այդ գրոհները գրանցվել են 2,22% օգտատերերի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի։ Տվյալների համաձայն՝ 2019-ի հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանի օգտատերերին՝ 9,42%։ Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։ Կրիպտոմայներներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս կիրառել կիբեռանվտանգության կանոնները, իսկ ընկերություններին նաև բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել պաշտպանական լուծումների Default Deny տեխնոլոգիան։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |