Շինհրապարակներում բնակիչների տեղաշարժն ապահովող ժամանակավոր հարմարություններ կստեղծվեն![]() 25 դեկտեմբերի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կառուցապատողները այսուհետ Երևանում պարտավորված կլինեն շինարարական հրապարակին հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ: Այս մասին նախագիծն ընդունվել է Երևանի ավագանու նիստում, այն ներկայացրել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: Նախագծով առաջարկվում է շինհրապարակների կառուցման ժամկետների սահմանափակում՝ ոչ ավելի վաղ քան շինաշխատանքը սկսելուց մեկ ամիս առաջ, նույն ժամկետն է սահմանվում նաև հետնիոտների համար նախատեսված ժամանականվոր անցումների համար: Այդ անցումները պետք է ունենան թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն: Նշվում է, որ նախագծի նպատակը քաղաքաշինական գործունեության բնագավառում լրացուցիչ պայմանների ներդրումն է, որոնց շնորհիվ շինաշխատանքների ժամանակ շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցությունը կնվազեցվի, կապահովվի փողոցների երթևեկության և հետնիոտնային անցումների անվտանգությունը: Որպես նպատակ նշվում է նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատումն ու սանիտարական պատշաճ վիճակ ապահովելը: Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում: Առաջարկվում է, որ կառուցապատողները շինաղբը պահեն շինհրապարակում՝ ծածկված անթափանց փաղանթներով կամ պարկերի մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |