Տնտեսական ակտիվությունը 11 ամսում աճել է 7.5%-ով

Տնտեսական ակտիվությունը 11 ամսում աճել է 7.5%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.5%։

Այս մասին տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019-ին հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.3%-ով, շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5%, առևտրաշրջանառության ծավալնաճել է 9.2%-ով:

Սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.5%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը, հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 9 %-ով, ներմուծումը՝ 6.6%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---