Մարության. Տրանսպորտային նոր ցանցը կներդրվի վարկային միջոցներով![]() 25 դեկտեմբերի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրումը կիրականացվի վարկավորման միջոցով, քաղաքապետարանի և կառավարության միջև արդեն համաձայնություն կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կառավարության հետ արդեն մենք արդեն եկել ենք համաձայնության, որ սա արվելու է վարկի միջոցով: Բնականաբար, գումարը բավականին մեծ է, համայնքը այդքան գումար չունի, և պետությունն այս հարցում պետք է օգնի համայնքին»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ քնարկվել են վարկի տրամադրմանը և տրանսպորտային ցանցի գործարկանն առնչվող հարցեր: Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար հատկացվելիք վարկային միջոցները կտրամադրվեն միջազգային բանկերի կողմից, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչքան ու քանի տոսկոսվ: Քաղաքապետը նշել է, որ այդ գումարը կարող է տատանվել $120-250 մլն-ի միջև՝ կախված մոտեցումից: Մարությանի խոսքով՝ գործընթացը մեծ գումարներ և պատասխանատվություն է պահանջում: «Ի վերջո, պետք է այս համակարգը ճիշտ աշխատի, միայն ավտոբուս գնելով չէ: Շատերը պատկերացնում են, որ ավտոբուս գնելով հարցը ավարտվում է, բայց այդտեղ ամենահեշտ պրոցեսը հենց ավտոբուս գնելն է: Ամենադժվար պրոցեսը՝ թե ինչպես են այդ ավտոբուսները աշխատելու, ինչ համակարգով, ինչ գնով»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ գործընթացը երկար է կարող է թվալ, բայց իրենք մեկ տարի է, ինչ զբաղված են այդ հարցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |